$ 0 0 Հ.Թումանյան Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն: Պաղ — պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին: Տխուր հանդերից Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բույն: