Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի
Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Համանուն բաժնում հրապարակված են Խնկոյանի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են կրտսեր դպրոցական տարիքի համար:
Նախագծի վերնագիրը՝ Խնկոյանի օրերը կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ)
Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23-ը
Տարիքային խումբը՝ 6-9 տարեկաններ (առաջինից չորրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:
Նախատեսվում է՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան տուն-թանգարան
Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝ Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:
Խնդիրները՝
- Խոսքի զարգացում
- Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
- Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
- Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
- Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
- Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
- Մարմնակրթություն, անձնական հիգենիա
Ստեղծագործությունների ցանկ
«Մեղու»
«Աքաղաղն ու կտուրը»
«Ծիածան»
«Պապն ու շաղգամը»
«Լուսին»
«Գիշեր»
«Չորս եղանակ»
Պարտեզ. Խնկոյան 0-7 տարեկանների համար
Պարտեզ էլեկտրոնային ամսագիր. Խաղադարան
Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.
- Մեդիաերաժշտական խաղ խնկոյանական ստեղծագործություններով
- Աուդիոբանաստեղծություններ
- Մեդիաընթերցարաններ
Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները
- Առավոտյան ծես
- Բանավոր խոսք, թատրոն
- Թվաբանություն –բնագիտություն
- Մեդիատեխնոլոգիա
- Ծեփ կամ նկարչություն
- Բնագիտական գործունեություն
- Երգ-պար-խաղ
- Մարմնակրթություն-հիգիենա
- Սպասվելիք արդյունքները՝
- * Դասարանային խմբի ձևավորում
- * Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
- * Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
- Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
- Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
- Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
- * Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
- Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
- «մեկ և ավելի» գաղափարի յուրացում
- * Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել
Խնկոյանի <<Աքաղաղն ու կտուրը>>
ստեղծագործության հետ աշխատանք
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
- Բերանացի ասել
- Անհասկանալ բառերի բացատրություն
- Զրուցել աքաղաղի մասին /ինչպիսի՞ն է/
- Բեմականացնել /աքլորներ, կտուրներ/
- Արտասանել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած…./
- Paint նկարչական ծրագրով նկարել աքաղաղներ և մուտքագրել աքլորբառը:
- Բառերի վանկատում և հեգում:
- Հոմանիշներ և հականաիշներ:
- Հանելուկներ աքլորի մասին /նաև՝ հորինել/
- Ոտանավորի աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում
Խնկոյանի <<Մեղու>> ստեղծագործության հետ աշխատանք
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
- Ծաանոթանալ, զրուցել միջատների մասին /smart դասեր/
- Բերանացի ասել
- Անհասկանալի բառերի բացատրություն
- Բարձր-ցածր, մեծ-փոքր, երկար-կարճ, հեռու-մոտիկ հասկացությունների ամրապնդում /smart դասեր/
- Նկարել մեղվի անցած ճանապարհը:
- Ոտանավորի խաղ-բեմականացում:
- Paint նկարչական ծրագրով նկարել մեղուներ, մուտքագրել մեղու բառը:
- Բառերի վանկատում, հեգում:
- Հանելուկներ, շուտասելուկներ:
- Հոմանիշներ, հականիշներ:
- Ոտանավորի աուդոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում:
Խնկոյան «Ծիածան»
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Խնկոյան «Պապն ու շաղգամը»
Դռան առաջ
Մի անգամ,
Պապը ցանեց
Մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ.
Պապը քաշեց,
Քաշքըշեց,
Շաղգամն հողից
Չհանեց:
Պապը կանչեց
Խնկոյան «Լուսին»
Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:
Խնկոյան «Գիշեր»
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:
Խնկոյան «Չորս եղանակ»
Նախատեսվում է մեկնել ուսումնական ճամփորդության Ա. Խնկոյանի տուն-թանգարան:
