Թարգմանությունը՝ ռուսերենից
Թարգմանեց՝ Հասմիկ Ղազարյան
Կար-չկար մի փոքրիկ ավտոբուս կար:
Նա վառ կարմիր գույնի էր, ապրում էր ավտոտնակում՝ իր մոր և հոր հետ: Ամեն առավոտ նրանք միասին լվացվում էին,լիցքավորվում բենզինով և ջրով: Նրանք ուղևորներին տեղափոխում էին գյուղից դեպի ծովի մոտ գտվող քաղաքը: Փոքրիկ ավտոբուսն անցնում էր այդ ճանապարհով ցերեկը, իսկ երեկոյան վախենում էր մթությունից:
Մի օր Մութ-մայրիկը՝ով շուշանի նման գեղեցիկ ու ճերմակ էր ասաց.
-Լսիր այս պատմությունը: Շատ տարիներ առաջ Մութը վախենում էր ավտոբուսներից, բայց նրա մայրիկն ասաց նրան.
- Համարձակ եղի՛ր, եթե դու դուրս չգաս և չտարածես աշխարհը քո մթությամբ, մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամն է, երկնքում աստղերը չեն փայլի:
Մութն ամբողջ օրը թաքնվել էր արևի հետևում ու սկսեց դանդաղ իջնել ներքև:
Քաղաքում այս ու այն կողմ էին երթևեկում ավտոբուսները: Մութը համարձակվեց մի քիչ էլ ցած իջնել: Վառվեցին փողոցի լույսերը, ավտոբուսի վարորդները վառեցին իրենց մեքենաների լույսերը.վերջապես ամբողջ քաղաքը մթնեց:
Հանկարծ մի ավտոբուս սլացավ նրա միջով: Մութը խուտուտ զգաց. նրա համար անսպասելի բայց հաճելի էր:
Հետո արդեն Մութի միջով սլացան էլի մի քանի ավտոբուսներ:
Բոլոր ավտոբուսների մեջ լույսեր էին վառվում,իսկ ուղևորները տոմսեր էին գնում, նստում էին և կանգնում, մի խոսքով, հաճելի ժամանակ էին անցկացնում:
Ավելի ուշ, երբ դուրս եկավ լուսինը,Մութը պահմտոցի էր խաղում տների հետ: Առավոտյան ծագեց արևը և Մութին ուղարկեց տուն՝ իր մայրիկի մոտ: Մութն էլ չէր վախենում ավտոբուսներից:
Երբ մայրիկ-ավտոբուսը ավարտեց իր պ;ատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.
-Լա՛վ, կգնամ:
Վարորդը եկավ, միացրեց մեքենայի շարժիչը հետո լույսերը: Եկան ուղևորները նստեցին, ուղեկցողն ազդանշան տվեց, և փոքրիկ ավտոբուսը շարժվեց ու սլացավ մթության մեջ՝ դեպի ծովի մոտ գտնվող քաղաքը:
Աղբյուրը՝ http://www.e-reading.ws/chapter.php/142045/26/Bisset_-_Sbornik_skazok_Donal%27da_Bisseta.html
